Խաղաղ օվկիանոսում՝ Սիկոկու կղզու մոտ դեկտեմբերի 4-ին առավոտյան, վարժանքների ժամանակ իրար են բախվել ճապոնական ռազմածովային ուժերի երկու ռազմանավեր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, մարդկային զոհեր չկան, սակայն նավերը զգալի վնասվել են։ Նավերի վրա ճեղքվածքներ են առաջացել, հայտնել է պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, վարժանքներն անց էին կացվում ծովահենների դեմ պայքարի գործողություններ մշակելու շրջանակներում: Երկու նավն էլ դեռ լողում են եւ պահպանում են շարժվելու ունակությունը: «Օնամիի» վրա ջարդվել է անձնակազմի պաշտպանության համար նախատեսված ցանկապատը, իսկ երկրորդ նավը՝ «Սավիգիրին» 60 սմ-անոց ճեղքվածք է ստացել:

Միջադեպի պատճառների քննություն է ընթանում: