Պակիստանի հյուսիսում ոստիկանների եւ մահմեդական սուննիների միջեւ բախումների արդյունքում  4 մարդ զոհվել է, առնվազն 65-ը վիրավորվել են:

Փոխհրաձգությունն սկսվել է ի նշան բողոքի այն բանի դեմ, որ մարտի 28-ին սպանվել էր սուննիների առաջնորդներից մեկը, ով, ենթադրվում է, հարձակում էր կազմակերպել  մահմեդական շիաների վրա նախորդ ամսվա սկզբին,  հաղորդում է  «Ռոսիսկայա գազետան»:

Միեւնույն ժամանակ, քաղաքում բախումներ են տեղի ունեցել սուննիների եւ շիաների միջեւ: Բախումների ընթացքում նվազագույնը 25 մարդ տուժել է, երբ անհայտ անձը նռնակ է նետել մահմեդական սուննիների խմբի վրա: Ներկա պահին իրավիճակը վերահսկում են զինվորականները, հայտարարվել է պարետային ժամ: