Թերթը գրում է, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակից հանված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արամ Հարությունյանի անունը: «Երկիր:-ի հետ զրույցում ՕԵԿ-ի նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը հայտնեց, որ ցուցակից դուրս գալը եղել է կուսակցության եւ Արամ Հարությունյանի համատեղ որոշումը. «Նախընտրական շրջանում Հարությունյանը, ինչպես նաեւ ցուցակից դուրս եկած այլ ՕԵԿ-ականներ կենտրոնանալու են կուսակցական աշխատանքի վրա»:

«Պարզվում է` իրականում ոչ թե Հարությունյանն է դիմում գրել եւ դուրս եկել ցուցակից, այլ ԿԸՀ-ն է մերժել նրան գրանցել: ԿԸՀ կայքում ապրիլ 1-ին տեղադրված որոշման համաձայն` ԿԸՀ-ն մերժել է գրանցել Արամ Հարությունյանի թեկնածությունը, քանի որ ՕԵԿ-ի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում Արամ Հարությունյանի անձնագրի տվյալները չեն համապատասխանել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի կողմից Արամ Հարությունյանին տրամադրված տվյալներին: Ստացվում է կամ ՕԵԿ-ի նոր մամուլի քարտուղարը «բեխաբար» է իր գործից, կամ էլ կարծել է, թե ԿԸՀ-ն ապրիլմեկյան կատակ է արել»,- գրում է «Երկիր»-ը: