Երեկ «Ժառանգության»  համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կոչ արեցին ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին՝ այսպես ասած, «ասպետական ժեստ» անել եւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում հրաժարվել ընտրապայքարից` թողնելով ընդդիմության թեկնածու Զարուհի Փոստանջյանին:

«Այս առնչությամբ Արամ Մանուկյանը լրատվամիջոցներին չի ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ` ասելով. «No commentե: «Առավոտ»-ը  Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց` ի՞նչ եք կարծում Արամ Մանուկյանը կանի՞ նման «ասպետականե քայլ, թե՞ ոչ, Զարուհի Փոստանջյանը նույնպես «no comment» պատասխանեց` ասելով. «Դա Արամ Մանուկյանի գործն է, ես իր տեղը չեմ կարող պատասխանել` ընդունա՞կ է այդքայլին, թե՞ չէ: Ես չեմ ուզում ընտրապայքարի վերաբերյալ էլ որեւէ մեկնաբանություն տալ ու ասել, թե իմ շանսերը որքան են, Արամ Մանուկյանինը` որքան: Կտեսնենք»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թիվ 7 ընտրատարածքում իր թեկնածությունը հանեց` բարի կամք դրսեւորելով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Եվ հիմա, ինչպես ասաց Ռուբեն Հակոբյանը, հերթը ՀԱԿ-ինն է»,- գրում է «Առավոտ»-ը: