Երեւանում, ապրիլի 3-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 23 շենքի 44-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ պատշգամբում անօգնական վիճակում հայտնաբերել 77-ամյա Աստղիկ Ավանեսովային, որին փրկարարները տեղափոխել են շտապօգնության մեքենա: