Ապրիլի 4-ին, ժամը 10.05-ին վերսկսվել են Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում պայթեցման եղանակով ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվել Հայաստանի ԱԻՆ Շիրակի մարզային եւ հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Աշխատանքներն իրականացվել են մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Մ. Սարիբեկյանի ղեկավարությամբ:
Ժամը 11.37-ից մինչեւ 15.06-ն իրականացվել է 3 պայթյուն: Չեզոքացվել է նոր ձնահյուսի առաջացման վտանգը (ձյան շերտի հաստությունը կազմում էր մոտ 1 մ, իսկ վտանգավոր հատվածի երկարությունը` 35-40 մ):




























