Մաշտոցի պուրակում լարված իրավիճակ է: Ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով բուտիկներից դուրս են հանել քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին, բլոգեր Արմեն Հովհաննիսյանին եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, ովքեր փորձել են շրջանցել ոստիկանական պատնեշն ու մտնել կրպակների տարածք` ապամոնտաժելու նպատակով:
Ոստիկանությունը նրանց հանել է կրպակներից, սակայն չի ձերբակալել:
Ներկայումս Մաշտոցի պուրակում մեծ թվով ոստիկաններ եւ հատուկջոկատայիններ են բերվել, իրավապահները թվով գերազանցում են ակտիվիստներին:
Ապամոնտաժողները ոստիկաններին առաջարկել են ձերբակալել իրենց, սակայն ոստիկանները նրանց չեն ձերբակալել: Անդրեաս Ղուկասյանը հայտարարություն է արել, թե դա իրենց հաղթանակն է, որ ոստիկանությունը չի պատժում պայքարող մարդուն:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























