News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը չի կարողանա մոտ ժամանակներս ներկայացնել իր 7,85  դյույմ անկյունագծով  iPad Mini պլանշետը` Ասիայում արտադրության հետ անսպասելիորեն ծագած խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել է Digitimes պարբերականը , վկայակոչելով  էլեկտրոնիկայի արտադրության ասիական ոլորտի իր աղբյուրները:

Digitimes-ի հոդվածից անհասկանալի է, թե արդյոք խնդիրը ի հայտ է եկել արտադրության, թե ապրանքի լոգիստիկայի հետ, քանի որ հետաձգումը անդրադարձել է նրա արտադրանքի մի քանի տեսակներին: Առանձին խոսելով iPad Mini-ի մասին` պարբերականը նշում է, որ ընկերությունը որոշ դժվարություններ ունի սարքի պատյանի հետ, գրում է CyberSecurity.ru-ն:

Ավելի վաղ տվյալներ  էին հայտնվել այն մասին, որ ընկերությունն արդեն պատվերներ է տեղադել ասիական գործընկերների մոտ` iPad  պլանշետի մինի տարբերակի  10 միլիոն օրինակի թողարկման համար, որի արժեքը լինելու է  249-299 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ