News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն աջակցություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի N227 բանձեւի նախագծին, որն Օբամային կոչ է  անում հայ-թուրքական ամուր եւ կայուն հարաբերությունների հասնել` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչման հիման վրա:

Այս կապակցությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը 1,5 մլն մարդու կյանք է խլել: Այսպիսի գազանությունը նկարագրելու միակ բառը «ցեղասպանությունն  է»: Մենք պարտավոր ենք զոհվածների, նրանց հարազատների համար հասնել այդ իրադարձությունների պատշաճ ճանաչման միջազգային հանրությունում:

Ես ձգտում եմ, որպեսզի Կոնգերսն անի դա` ընդունելով տվյալ բանաձեւը: Ես հպարտ եմ, որ պաշտպանել եմ այդ օրենսդրական ակտին յուրաքնչյուր գումարման  կոնգրեսում եւ կշարունակեմ անել ամեն ինչ, քանի դեռ այն չի ընդունվել: Մարդու իրավունքների պաշտպանության գործում Ամերիկայի հավատամությունը բացարձակ է եւ մենք պարտավոր ենք ճանաչել այդ ողբերգությունն ու աշխարհին հիշեցնել, որ զանգվածային սպանությունները չպետք է անտեսվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ