News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանում Վաշինգթոնից ժամանած զբոսաշրջիկը լողալու ժամանակ բռնել, ապա պատրաստել եւ կերել է հազվագյուտ ութոտնուկի՝ վեց շոշափուկներով, հաղորդում է UPI-ը:

Լաբոս Խիդրասի խոսքով, նա կենդանուն պատրաստել է լիմոնով եւ լոլիկներով: Զբոսաշրջիկը որոշել է ինքնուրույն պատրաստել, երբ ռեստորանի շեֆ-խոհարարը հրաժարվել է ձեռք տալ ութոտնուկին: Խիդրասի խոսքով, խոհարարն ասել է, որ դա հազվագյուտ կենդանի է եւ չի կարելի պատրաստել:

Ավելի ուշ Վաշինգթոնի բնակիչը ափսոսանք է հայտնել իր արարքի համար, նա պարզել էր, որ մինչ իրեն մեկ ուրիշն էլ բռնել է անբավարար քանակությամբ շոշափուկներով հազվագյուտ ութոտնուկի, բայց բաց էր թողել, հաղորդում է Lenta.ru-ն:  

Դա տեղի էր ունեցել 2008թ. Ուելսի ափերի մոտ: Ութոտնուկին բռնողը նրան տեղափոխել էր օվկիանարիում, եւ այն դարձել էր կենդանի ցուցանմուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ