News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակված փորձաքննություններից ոչ մեկի պատասխանը դեռ չի եկել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրը:

Վթարի մասնակից անձինք, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը, հարցաքննվել է: Դերասանն առայժմ վկայի կարգավիճակում է, փորձաքննության եզրակացությունից հետո կորոշվի նրա կարգավիճակը կփոխվի՞, թե՞ ոչ:

Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է քրոջ տանը, նրան մեկուսացրել են հասարակությունից եւ նվազագույնի են հասցրել շփումները շրջապատի հետ: Ընտանիքը, հարազատները չեն ցանկանում շփվել ոչ մեկի, առավել եւս՝ լրագրողների հետ եւ խնդրում են իրենց հանգիստ թողնել:

Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ Վարդան Պետրոսյանը անհաղորդ էր նաեւ ոստիկանների հետ շփումներում, մասնավորապես ցուցմունք տալիս նա ոչինչ չի պատմել, որեւէ բան չի ասել, լուռ էր, հարցերին չի պատասխանել:

Դերասանը հրաժարվել է հայտնել նաեւ իր փաստաբանի անունը, ով մինչեւ օրս չի ներկայացել ոստիկանություն: Հակոբյանների ընտանիքը փաստաբան չունի, նրանք միայն պնդում է, որ օրենքով քննություն կատարվի եւ մեղավորը կրի պատիժը:

Ի դեպ, Պետրոսյանների ընտանիքը չի դիմել ոստիկանություն՝ նրա անվտանգությունը ապահովելու խնդրով:

Ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ