ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը բնակչությանը կոչ է արել  սննդակարգում օգտագործել էգ ուղտի, ուղտայծի, եղջերվի, էգ ավանակի եւ այծի կաթ փոխանցում է «Կաթի եւ կաթնամթերքի դերը սննդում» գիրքը:

Որպես կաթնամթերքի  լրացուցիչ աղբյուրներին դիմելու պատճառ կազմակերպությունը նշում է կովի կաթի եւ դրանից արտադրվող կաթնամթերքի բարձր գինը: Բացի դրանից, էգ ձիու եւ ավանակի կաթը կարող են օգտագործել կովի կաթից ալերգիա ունեցող մարդիկ: Իսկ եղջերվի կաթը նախատեսված է այն մարդկանց համար, ում հակացուցված է կաթնաշաքարը, հայտնում է Lenta.ru-ն: