Չելյաբինսկի երկնքում հերթական «ավիադեբոշն» է տեղի ունեցել. Սանկտ Պետերբուրգ-Օշ չվերթի ուղեւորը բորտուղեկցորդի հետ կռվի է բռնվել, հայտնում է ՌԴ ՆԳՆ-ի Ուրալի դաշնային շրջանի տրանսպորտային վարչության մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ ոստիկանության հերթապահ մասը հաղորդում է ստացել, թե N887 չվերթի Airbus 319 օդանավը հարկադիր վայէջք է խնդրում։
Ինչպես պարզվել է, թռիչքի ժամանակ տեղի է ունեցել Կիրգիզիայի 1984թ. ծնված բնակչի եւ բորտուղեկցորդի միջեւ։
Վերջինս դիտողություն է արել զուգարանում ծխող տղամարդուն, ի պատասխան նա հարվածել է ուղեկցորդին։ Նրանց միջեւ կռիվ է սկսվել, երկուսն էլ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ուղեկցորդի վերին շրթունքն է պատռվել, ուղեւորը քթի կոտրվածք է ստացել, հայտնում է rbc.ru-ն։
Օդանավում 56 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամներ են եղել։
Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներն ուղեկցորդին եւ ուղեւորին տեղափոխել են բուժհաստատություններ։
Ուղեկցորդը բողոք է ներկայացրել ոստիկանություն։
Մի քանի ժամ անց օդանավը Չելյաբինսկից թռել է նախանշված վայր։





























