News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Գիտնականները գտել են նոր էնզիմ՝ cIAP2: Այն պաշտպանում է թոքերը վարակներից՝ հնարավորություն տալով նվազեցնել հյուսվածքների վնասումը վարակների ժամանակ:

Բժիշկ Մայա Սալեհը Մաքգիլի համալսարանից ենթադրում է, որ բացահայտումը հնարավորության կտա վերահսկել գրիպի վարակը:

Բժշկի կարծիքով՝ պետք է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, այլ ոչ թե պայքարել միայն վարակի վերացման դեմ: Ընդ որում համակարգային թերապիան պետք է ներառի նաեւ պաշտպանությունը վարակից: Վերահսկողության  համար պատասխանատու է իմուն համակարգը, որը թույլ չի տալիս բջիջներում վարակին բազմանալ, հաղորդում է Meddaily-ին՝ վկայակոչելով The Times of India-ին:

A տեսակի H1N1 գրիպով վարակված կրծողների հետ կատարված փորձը ցույց է տվել, որ էնզիմն անհրաժեշտ է բջիջների մահը վերահսկելու համար: Այն փոխում եւ ակտիվացնում է բջիջների գոյատեւման գործոնները, պաշտպանում օրգանիզմը բորբոքումներից ու ինքնաոչնչացումից:

Եթե էնզիմը բացակայում է, բջիջներին իրենց այլ կերպ են դրսեւորում՝ վնասելով օրգանիզմին: cIAP2-ը մահից փրկում է վարակված բջիջներին, ինչպես նաեւ առողջ բջիջներին, որոնք նույն հյուսվածքում են գտնվում: Սա էլ ավելացնում է դիմադրությունը վարակի հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ