News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ֆիլադելֆիայում գտնվող ամերիկյան Մոնել կենտրոնի գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ կարող են իրենց քիթն օգտագործել սննդամթերքում ճարպի հայտնաբերման համար:

Հետազոտողները ենթադրում են, որ մարդիկ կարող  քիթն օգտագործել սննդամթերթում ճարպի հայտնաբերման համար:

Մոնելի կենտրոնի գիտնականները նպատակ ունեին իմանալ, կարող են արդյոք մարդիկ հայտնաբերել ու տարբերել կաթում պարունակվող ճարպի քանակությունը: Նրանք խնդրել են առողջ կամավորներին փակ աչքերով հոտոտել երեք սրվակ, որոնցից երկուսում նույն  յուղայնությամբ կաթ էր, մյուսում՝ տարբեր: Փորձի մասնակիցների խնդիրն է հոտոտել սրվակներին ու որոշել, թե սրվակներից որոնք են տարբեր:

Վերլուծելով փորձի արդյունքները՝ գիտնականները եզրակացրել են, որ իրենց հոտառությունն օգտագործած կամավորները հաջողությամբ են հաղթահարել խնդիրը՝ ճիշտ որոշելով կաթի յուղայնության մակարդակը:

«Մարդու հոտառությունը շատ ավելի մեծ դեր է խաղում, քան մենք կարծում ենք: Այսպես, մեզ հաջողվել է պարզել, որ քիթը ճարպերի ինքնատիպ դետեկտոր է,- ասում է կոգնիտիվ նեյրոկենսաբան Յոհան Լունդսթերմը, ով գլխավորում էր հետազոտությունը:- Մթերքների յուղայնության ու դրա մակարդակի չնչին տարբերությունների հայտնաբերման հնարավորությունը ենթադրում է, որ դա էվոլյուցիոն նշանակալի արժեք ունի»:

Ամերիկացի հետազոտողները համարում են, որ իրենց բացահայտման շնորհիվ մարդիկ կարող են սովորել վերահսկել իրենց սննդակարգն ու նվազեցնել օգտագործվող ճարպերի քանակը, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ