News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքական Sozcu պարբերականը հրապարակել է Թուրքիայի ամենակարեւոր 20 տեսարժան վայրերի ցանկը, որում տեղ են գտել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, Նեմրութի հայկական հեթանոսական Աստվածների հուշարձանախումբը եւ Համշենի բարձրադիր գեղատեսիլ հովիտները։

Sozcu պարբերականի կազմած 20 կարեւոր տեսարժան վայրերի ցանկում են հայտնվել նաեւ Բայազետում (Դարոյնք-խմբ) 18-դարում հայ վարպետների կողմից կառուցված Իսհաք փաշայի պալատը, Մարդին քաղաքը, որի գլխավոր ճարտարապետն ու կարեւորագույն պատմական շինությունների ճարտարապետը եղել է հայազգի Սարգիս Լոլեն, Արդվին նահանգի գեղեցիկ բնության մեջ գտնվող Քարագյոլ լիճը եւ Կապադովկիայի սնկաձեւ բլուրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ