News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերն ու մեդիան հզոր գործիք են, որոնք ունակ են դրական ազդեցություն ունենալ տարեց մարդկանց կյանքի վրա:

Նման եզրահանգում են կատարել Էքսեթերի համալսարանի մասնագետները, որոնք որոշակի ժամանակահատվածում հետեւել են համակարգչից եւ սոցիալական կայքերից օգտվել սովորող տարեց մարդկանց:

Օրինակ՝ իրենց ազգականների հետ Skype-ի միջոցով շփվող տարեցներն ավելի ամուր ֆիզիկական եւ հոգեկան առողջություն են ունեցել: Բացատրությունը շատ պարզ է: Սոցիալական ցանցերից օգտվող տարեց մարդիկ իրենց կարեւորված են զգում, բարձրանում է սեփական կոմպետենտության եւ ճանաչողական ունակությունների բարելավման զգացողությունը: Ըստ Informing-ի, այս ամենը բարենպաստ ազդեցություն է ունենում ինքնազգացողության եւ օրգանիզմի վրա ընդհանրապես:

Հետազոտողների կարծիքով, ցանկացած տարիքի մարդու համար կարեւոր են սոցիալական կապերը եւ, իհարկե, շփումը: Եվ հենց ժամանակակից տեխնոլոգիաներն են հեռավորության վրա շփվելու հնարավորություն ընձեռում, ինչը դրական է ազդում տարեցների առողջական վիճակի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ