News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում Այգեշատ գյուղում ավազակային հարձակում իրականացնողները, ամենայն հավանականությամբ, ճանաչել են այդ ընտանիքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեշատի գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանը:

Նա նշեց, որ տանտերերը գտնվում են ՌԴ-ում, նրա դուստրը իր ընտանիքի հետ ժամանակավոր եկել եւ բնակվում էր Այգեշատի իրենց տանը, երբ դեպքը տեղի ունեցավ: «Փեսան գնացել էր օդանավակայան՝ դիմավորելու ՌԴ-ից վերադարձող զոքանչին եւ աներոջը, երբ դեպքը եղավ: Հենց փեսան տնից դուրս եկավ, 10 րոպե հետո մտել են տուն, թռել են դարպասի վրայով եւ մտել, աղջիկը ձայն է լսել, գնացել է, որ դուռը փակի, էդպես եղել է դեպքը: Կապկպում են աղջկան, ծեծում, թե փողերի, ոսկու տեղն ասա, 1 տարեկան երեխա ունեն, դանակ են քաշում երեխայի վրա, թե կմորթենք աչքիդ դիմաց, փողերի տեղը ասա, էդ աղջիկն էլ ասում է ոսկեղենի տեղը՝ նշելով, որ փող չունեն, մոտը 5000 դրամ կա, կարող են տանել, բայց գողերին թվում է, թե սուտ է ասում, աղջիկն էլ թե եթե ունենք, փնտրեք, տարեք»,-ասաց գյուղապտեը:

Նա նշեց, որ երեխային որեւէ վնաս չեն հասցրել, աղջկան են հարվածել, քթից արյուն էր եկել, հիմա վիճակը լավ է: Երեխան պատմել է, որ երբ իր հետ խոսում էին, հայացքը փախցնում էին, այդտեղից էլ եզրակացնում են, որ ծանոթ մարդ է եղել եւ իմացել է, որ այդ ժամին ամուսինը տանը չի լինելու:

Գյուղապետն ասաց, որ ընտանիքը ապրում է նորմալ սոցիալական պայմաններում, զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, դիմակավորված 2 անձինք գողացել են մոտ 500 հազար դրամի ոսկեղեն: Ռոբերտ Հովսեփյանը վստահ է, որ շուտով հայտնաբերելու են ավազակային հարձակում իրականացնողներին, քանի որ մատնահետքերը վերցրել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դիմակավորված, զինված անձինք այսօր կեսգիշերին ներխուժել են գյուղի տներից մեկը, որտեղ տանտիրուհին մենակ է եղել: 23- տարեկան կնոջը կապկպել են ծեծի ենթարկել, այնուհետեւ դանակի սպառնալիքով պահանջել գումար: Կինը ստիպված նրանց ցույց է տվել գումարի եւ ոսկյա զարդերի տեղը, որոնք վերցնելով` դիմել են փախուստի: Հանցագործները դեռ չեն հայտնաբերվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ