News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուսական սահմանապահ ուղեկալի N զորամասում աշխատող պայմանագրային զինծառայող, անհետացած 26-ամյա Արթուր Աֆյանի հետ վերջին անգամ խոսել է կինը` Ալվարդ Մկրտչյանը: Արթուրը կնոջը հրաժեշտի խոսքեր է ասել եւ անջատել հեռախոսը: Այս մասին NEWS.am-ի հետ թղթակցին հայտնեց Արթուրի կինը:

Արթուրի հետ կինը՝ Ալվարդը Մկրտչյանը խոսել է փետրվարի 21-ի գիշերը ժամը 1-ին, ամուսինն ասել է, որ այլեւս չի վերադառնալու:

«Նա հրաժեշտի խոսքեր ասաց, որ մեր աղջկան լավ նայեմ, որ մեզ սիրում եւ պաշտում է, բայց ասաց, որ սուտը մեր տունը քանդել է։ Մեծ գումարներ ուներ պարտք եւ ես մտածում եմ, որ էդ սուտ հենց այդ պարտքերն են, որոնց մասին ինձ չէր ասել ու դիմեց այս քայլին։ Զանգում եմ, անհասանելի է, բոլոր տեղերը ման ենք եկել, որտեղ հնարավոր է փնտրել են, բայց չկա ու արդեն մտածում եմ, որ ինքն այլեւս չկա»,-ասաց Ալվարդ Մկրտչյանը:

Կնոջ խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել ամուսնու մնացած պարտքերից, քանի որ օրեր առաջ տան ոսկեղենն է գրավ դրել եւ փակել պարտքերը:

«Մենք երեկ ենք պարզել, որ ինքը էլի պարտքեր ունի։ Եկել էր մի մարդ ու իր գումարն էր ուզում։ Արթուրը խոստացել էր, որ ժամանակին կտա, բայց չէր տվել»,-ասաց Արթուրի կինը:

Ալվարդն ասաց նաեւ, որ երեկ ինքը Գյումրիում վարձակալած բնակարանում նկատել է, որ խոհանոցային դանակն անհետացել է, կարծում է ամուսինը վերցրել իր հետ:

«Ես տանը նայեցի ինչ կա, գուցե ինչ որ բան է պակասել ու նկատեցի, որ խոհանոցային դանակը չկա, էլ ոչինչ մտածել չեմ կարող։ Թող նրան ողջ գտնեն, մնացածը կարեւոր չէ»,-ասաց կինը։

Արթուրի դուստրը՝ Լիլիթը, երեկ դարձավ 2 ամսական, իսկ այսօր լրացավ նրանց ամուսնության մեկ տարին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Գյումրիի ռուսական սահմանապահ ուղեկալի N զորամասի զինծառայող է անհետացել:Կնոջ խոսքով, ինքը ամուսնու մասին տեղեկություն չունի փետրվարի 21-ի առավոտից: Ծառայակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ Արթուրը պետք է գնար կնոջ մոտ՝ Մարմաշեն գյուղի նրա հայրական տուն: Առավոտյան Արթուրը ծառայության չի ներկայացել, ծառայակիցները անհանգստացել են, զանգել կնոջը, որը նույնպես ասել է, որ տեղեկություն չունի եւ դիմել է ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ