News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի մարզի տարբեր գյուղերում վերջերս շատացել են գայլերի մուտք գործելու, մարդկանց, կենդանիների վրա հարձակվելու դեպքերը: Վերջին թարմ դեպքը Ռինդ գյուղում էր, երբ բնակիչը առավոտյան գնալով հողամաս՝ հայտնաբերել է գայլին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը:

Նա նշեց, որ իրենց համագյուղացին ամեն կերպ փորձել է քշել գայլին, բայց չի հաջողվել, օգնության է կանչել որդուն եւ կնոջը եւ միասին բռնել են կենդանուն: Այնուհետեւ դեպքի մասին տեղյակ են պահել մարզպետին եւ ԱԻՆ, որոնք եկել գայլին քնեցրել եւ տարել են: Գյուղապետը իր մտահոգությունը հայտնեց, որ վերջին շրջանում գայլերը առանց որեւէ խոչընդոտի, օրը ցերեկով մտնում են իրենց գյուղ, մարդկանց, կենդանիների վրա հարձակվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 09.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տան բակում գայլ են նկատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի խումբը եւ ՄՓՎ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները քնեցրել են գայլին եւ տեղափոխել Երեւանի կենդանաբանական այգի:

Տպել
Ամենաշատ