News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտից բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող մի քանի քաղաքացիների (ֆոտոռեպորտաժ

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ, երբ ակտիվիստները տեղեկացան, հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի թանկացման ՀԷՑ–ի հայտը, կրքերը կրկին բորբոքվեցին եւ նրանք ի նշան բողոքի ձվեր եւ լոլիկներ նետեցին հանձնաժողովի շենքի ուղությամբ, ինչից հետո բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի ցուցարարի։

Ակտիվիստները փակել էին ոստիկանական մեքենաների ճանապարհը` փորձելով թույլ չտալ բաժանմունք տանել իրենց ընկերներին, սակայն ոստիկանները ուժով բացեցին ճանապարհը։

Ակտիվիստներն այժմ գնում են Ոստիկանության Կենտրոնի բաժին, ուր նրանց տեղեկություններով բերման են ենթարկել ցուցարարներին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀԾԿՀ–ն այսօր` հունիսի 17–ին, հաստատել է ՀԷՑ–ի հայտը` որոշելով, որ էլեկտրաէներգիան կթանկանա 6.93 դրամով։

Նշենք, որ էլցանցերը ցանկանում էին հոսանքը թփանկացնել 17 դրամով։ Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ