Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր՝ օգոստոսի 29-ին, տներից մեկի ավտոտնակում հայտնաբերել են 80-ամյա կնոջ դի:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կնոջ դին հայտնաբերել են հողի մեջ թաղված:

Ըստ Հրազդանում շրջանառվող լուրերի՝ 80-ամյա կնոջը սպանելու եւ հողի մեջ թաղելու մեջ կասկածվում է որդին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: