News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հոլանդացի գիտնականները հայտարարել են, որ առաջիկա 5 տարիներին արհեստական մսի աճեցման տեխնոլոգիան կօգտագործվի արտադրական ծավալներով:

Mosa Meat ընկերության թողարկած նախագծին 25 գիտնականներ եւ այլ մասնագետներ են մասնակցել: Նրանց առջեւ խնդիր են դրել լավ համով միս աճեցնել, ընդ որում, արտադրական պրոցեսը պետք է թանկ չլիներ:

Գիտնականները վստահ են, որ արհեստականորեն աճեցված տավարի միսը կգնի լուծել մսի աճող պահանջարկի խնդիրը: Բացի այդ, դրա արտադրությունն ավելի էժան է, քան գյուղատնտեսության զարգացման համար ներդրումները:

Ըստ Informing.ru-ի, երկու տարի առաջ արհեստական մսի առաջին համտեսումից հետո գիտնականները հայտարարեցին, որ դեռեւս պետք է աշխատել դրա համը բարելավելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ