News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հատապտուղները եւ կանաչ բանջարեղենը հարուստ են հակաօքսիդանտներով: Իսկ հիմա Կրակովի գյուղատնտեսության համալսարանի լեհ գիտնականները եւս մեկ սուպերմթերք են հայտնաբերել՝ պարզելով, որ սեւ մորին 3 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան մյուս հատապտուղները: Ավելին՝ սեւ մորին 1000 տոկոսով ավելի շատ ֆենոլային միացություններ է պարունակում, որոնք կարեւոր դեր են խաղում քրոնիկ հիվանդությունների կանխարգելման  համար:

Հետազոտողների խոսքով՝ այդ հատապտուղներում հակաօքսիդանտների պարունակությունը նպաստում է սրտանոթային հիվանդությունների, արտրիտի, քաղցկեղի, ինսուլտի եւ շնչառական հիվանդությունների առաջացման ռիսկի նվազմանը, փոխանցում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ