News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նիհարելու համար անհրաժեշտ է սահմանափակել օրգանիզմում ճարպերի քանակը։ Սակայն Նոր Զելանդիայի Մեսսի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը պարզել է, որ մեծ քանակությամբ ճարպերով սննդակարգը կարող է նիհարելու բանալի լինել։ Այսպես՝ մասնագետները պարզել են, որ քիչ քանակով ածխաջրերով եւ մեծ քանակությամբ ճարպերով սննդակարգը օգնում է ֆիզիկական վարժությունների ժամանակ ավելի շատ ճարպ այրել։

4 շաբաթ տեւած փորձի ընթացքում սպորտսմենները հետեւել են հատուկ դիետայի, որը սահմանափակել է ածխաջրերի քանակն ու ավելացրել ճարպերը։ Դրանից հետո նրանք հեծանվավազքի են մասնակցել, որը ցույց է տվել, որ օրգանիզմը ֆիզիկական վարժությունների ժամանակ որպես էներգիայի աղբյուր է օգտագործում հենց ճարպերը՝ ավելի շատ այրելով դրանք։ Ավելին՝ նման սննդակարգը բարելավում է մկաններին թթվածնի մատակարարման գործընթացը եւ մարդկանց ավելի դիմացկուն դարձնում, հայտնում է Kedem-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ