News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սեքսոլոգ, սոցիոլոգ, Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Փեփփեր Շվարցը պատմել է, թե մարդիկ ինչու են ստում իրենց սիրելիներին: Ուսումնասիրելով ամբողջ աշխարհից 800 հազար հոգու կյանքը՝ նա պարզել է, որ սուտը հարաբերություններում բավական հաճախ է հանդիպում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տղամարդկանց 43 եւ կանանց 33%-ն ինչ-որ լուրջ բան է թաքցնում իր երկրորդ կեսից:

Ըստ Informing-ի, հարցված տղամարդկանց եւ կանանց 27%-ը հայտարարել է, որ լուրջ գաղտնիք ունի իր երկրորդ կեսից, չնայած հարցաթերթիկ լրացնելիս նշել են, որ «անհավանականորեն երջանիկ են ամուսնության մեջ»: Տղամարդկանց 75 եւ կանանց 71%-ը ժամանակ առ ժամանակ ստում է իր զուգընկերոջը:

Շվարցը փորձել է պարզել, թե մարդիկ ինչու են ստուն, եթե հավատում են ընտանեկան երջանկությանը: Ընդ որում, զուգընկերները կարող են միմյանց ստել լուրջ հարցերում, օրինակ՝ կրթության կամ զինվորական ծառայության, նախկին զուգընկերոջ հանդեպ զգացմունքների մասին: Մասնագետը կարծում է, որ այս գաղտնիքների հետեւում երկրորդ կեսի պատասխան արձագանքից վախն է:

Ըստ սոցիոլոգի, մարդիկ ցանկանում են նաեւ իմանալ ուրիշի գաղտնիքները, սակայն, միաժամանակ, մշտապես ցանկանում են այդ գաղտնիքները կիսել այլ մարդկանց հետ: Եվ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե ինչպես պետք է վարվի այլոց գաղտնիքի հետ: Չէ՞ որ երբեմն, բացահայտելով սեփական կամ ուրիշի գաղտնիքը, կարելի է փոխել կյանքը, եւ ոչ դեպի լավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ