News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Աստված իմ, չհասցրեցի ոտք դնել Բաքվի հողի վրա, բայց արդեն հասցրեցի զգալ «մեր ժողովրդի» ամբողջ հմայքը»: Oxu.Az-ի փոխանցմամբ, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանցի մոդել Քրիստինա Զամիրը Դուբայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ մասնակցել է «Միսս ԽՍՀՄ» մրցույթին:

Մոդելը գրել է, որ «մեր երկիրը տարեցտարի եվրոպական է դառնում, բայց ոմանք ինչպես ոչխար եղել էին, այնպես էլ մնացել են...»:

«Չնայած «ա լա Շանելին» եւ «Ադիդաս մարզակոշիկներին»: Եվ դեմքին տոննայով կոսմետիկային... Կարծես ոչ թե օդանավում են, այլ շուկայում, բղավում են մորթվողի պես... Վերադառնալու ցանկությունս անհետացավ...»,- գրել է ադրբեջանցի մոդելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ