News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Առաջին կլոնավորված կենդանու՝ Դոլի գառնուկի կլոնները շարունակում են ողջ–առողջ ապրել արդեն ավելի քան 9 տարի, ինչը գրեթե կրկնակի շատ է, քան ապրել է ինքը՝ Դոլին։ Դա վկայում է կլոնավորման անվտանգության մասին, ասված է Nature Communications ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Աշխարհի ամենահայտնի գառնուկը ծնվել էր Ռոսլինի ինստիտուտի լաբորատոր պայմաններում 1996-ի հուլիսին արհեստական բջիջներից։ Դոլին գառան համար բավական կարճ կյանք է ունեցել՝ ընդամենը 6.5 տարի եւ մահացել էր 2003-ին օսթեոարտրիտից։ Դրա պատճառով կլոնավորման հակառակորդները սկսեցին պնդել, որ այդ գործընթացը անդառնալի հետեւանքիների է հանգեցնում օրգանիզմում եւ նպաստում է կլոնի ծերացմանը։

Նոթինգեմի համալսարանի մասնագետ Քեւին Սինքլերը եւ նրա գործընկերները գործնականում ապացուցեցին, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ ստեղծելով Դոլիի 4 կլոն, որոնցից ոչ մեկը մինչեւ հիմա չի մահացել կամ լուրջ հիվանդացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ