Դվին Գյուղում, այսօր՝ օգոստոսի 29-ին, երկու տարեկան երեխան խաղալիս է եղել, երբ ընկել է ջրատարն ու խեղդվել:
Դվինի գյուղապետ Արծրուն Աբրահամյանը NEWS.am-ին հայտնեց, որ երեխան բակում խաղալիս է եղել, երբ դեպքը պատահել է։ Ջրատարը գտնվում է տվյալ տան տնամերձ հողամասի մոտ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե դեպքը տեղի է ունեցել Հնաբերդ գյուղում, սակայն Դվինի գյուղապետն ասել է, որ ջրատարը Հնաբերդին սահմանակից է, իսկ տունը Դվին գյուղի տարածքում է։