News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական դրոշը եւ զինանշանը կունենան ընդհանուր տեխնիկական պայմաններ: Դրանով սահմանվում են մասնավորապես դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները: Օրինակ, դրսում տեղադրվելիք դրոշը պետք է անպայման պատրաստված լինի խոլիէսթերային գործվածքից, իսկ ներսում տեղադրվողները՝ նաեւ բամբակից, մետաքսից, բրդից եւ այլն: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 2-ին կայացած իր նիստում:

Որոշման մեջ նշվում է, որ դրոշի գույները կլինեն կարմիրը, կապույտն ու նարնջագույնը (նախկինում երբեմն օգտագործվում էր դեղին գույնը-խմբ):

Հաստատվել են նաեւ զինանշանի չափանիշները՝ գունավոր եւ սեւ-սպիտակ տարբերակներով: Զինանշանի կենտրոնում, նախկինի պես, պատկերված են մեծ ու փոքր Մասիսները՝ նոյյան Տապանով: Այս եւ գույների տոնայնության, չափերի եւ նյութերի հետ կապված այլ չափանիշները պարտադիր կլինեն բոլոր ոլորտներում օգտագործման համար (ծառայողական ձեւաչափ, վկայականներ, հեռուստա- եւ ռադիոեթեր, պետական հաստատություններ եւ այլն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ