News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ բնակարանում կայացել է պաշտոնական արարողություն, որի ընթացքում «Հրաշք կինը»՝ կոմիքսների կուլտային պերսոնաժը, ՄԱԿ-ի Պատվո դեսպան է հայտարարվել ՝ կանանց ու աղջիկների իրավունքների համար պայքարի հարցերով։

 Սուպերհերոս կինը «Դի սի կոմիքս»-ի մշտական պերսոնաժներից մեկն, որը կերտվել է75 տարի առաջ ՝ 1941 թ․։ Կինը շատ ուժեղ ու արագաշարժ է եւ կարողանում է ստիպել կոմիքսների պերսոնաժներին ասել ճշմարտությունը

Վիրտուալ «Հրաշքի կնոջը» Պատվո դեսպան նշանակալու արարողությամբ սկսվեց Կայուն զարգացման 17 նպատակներից մեկի աջակցության արշավը։ Այդ նպատակն է գենդերային հավասարության ապահովումը, աջակցությունը կանանց՝ իրենց ճանապարհին հանդիպող խոչընդոտների հաղթահարման հարցում։

Ավելի վաղ հայտնել էին, որ ՄԱԿ մոտ 600 աշխատակիցներ նամակ են ուղարկել ՝ կոչ անելով ՄԱԿ դեսպան չնշանակել «Հրաշք կնոջը», քանի որ նրա կերպարը չի համապատասխանում այդ դերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ