News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Լուսինը կծածկի Արեգակի մոտ 50.5%-ը։ NEWS.am-ին այս մասին տեղեկացրեցից Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից:

Խավարումը կսկսվի հյուսիսային Չինաստանում եւ Սիբիրում Գրինվիչի ժամանակով ժամը 19:25:18-ին և երկու ժամ անց՝ 21:16:11-ին, կլինի առավելագույն փուլը (0.601 մագնիտուդ) Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում:

Մասնակի խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով ժամը 23:06:56-ին: Այն տեսանելի կլինի հյուսիսային կիսագնդի բարձր լայնություններից:

Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինի: Այս խավարումը 2011 թվականի արեգակնային չորս մասնակի խավարումներից երկրորդն է:

Հաջորդ խավարումները սպասվում են հուլիսի 1-ին և նոյեմբերի 25-ին: Խավարումները կրկնվում են յուրաքանչյուր պարբերաշրջանում, որը կոչվում է Սարոս: Սա 118-րդ Սարոսի 68-րդ խավարումն է: Խավարումների այս շարքը սկսվել է 803-929 թվականներին տեղի ունեցած 8 մասնակի խավարումների խմբով: Սարոսն ավարտվում է 2083 թվականին՝ փոքր մասնակի խավարմամբ:

Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ