Սաուդյան Արաբիան հայտնել է, որ տեղեկացրել է Իրանի ռազմական կցորդին, ռազմական կցորդի օգնականին եւ թագավորությունում Իրանի դեսպանատան երեք այլ աշխատակիցների այն մասին, որ նրանք հայտարարվել են պերսոնա նոն գրատա, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն ավելացրել է, որ այդ մարդկանց հրամայվել է 24 ժամվա ընթացքում հեռանալ երկրից։