News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն, այսօր`  մարտի 8-ին, Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա սերտացումը, քննարկվել է Հայաստան-Լիտվա փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` հայկական կողմն ընդգծել է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու եւ իրականացնելու երկրի իշխանությունների  կամքը: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Լիտվայի դերը`որպես ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման փորձառու պետության` նշելով, որ վերջինս կարող է օժանդակել Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին` բարեփոխումների ամրագրման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետության հարցում:

Լիտվայի ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է, որ 2013-ին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, նույն թվականին Լիտվան կստանձնի Եվրամիության նախագահությունը: Նա հաստատել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը:

ԼՂ հակամարտության առնչությամբ` Իգնատյավիչյուսը վերահաստատել է Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը հակամարտության կարգավորման շուրջ` ամրագրված 3 հայտնի սկզբունքների հիման վրա:

Հայկական կողմն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: «Եվրոպայում հասկացել են, որ Ադրբեջանի նավթը չի կարող ավելի թանկ լինել, քան անկախության համար թափված հայերի արյունը»,-ասել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ