News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել այսօր` մայիսի 29-ին, «Էլեկտրոն» գործարանում տեղի ունեցած  պայթյունից երկու տուժածների ինքնություն. նրանցից մեկը մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 29-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շարուրի-37 հասցեում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում, ինչի հետեւանքով փլատակներում կա երկու մարդ:

Դեպքի վայր  են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ:

Դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վերջին տվյալներով` փրկարարները հայտնաբերել են նաեւ մյուս` 64-ամյա տուժածի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ