News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 5 ամսից ավելի կոմայի մեջ հայտնված Սաթենիկ Միրզոյանն դեռեւս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Հիվանդանոցում նա ստանում է վերականգնողական բուժում, մարզասրահ է գնում, կամաց-կամաց վերականգնվում է: «Աղջիկը լավ է, գիտակցությունը տեղն է, խոսում է»,- հայտնեցին նրանք:

Դեռ հայտնի չէ, թե երբ Սաթենիկը դուրս կգրվի հիվանդանոցից եւ քթի պլաստիկ վիրահատությունից հետո 5 ամսից ավել կոմայի մեջ մնալը ինչպես կազդի նրա առողջության վրա:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել: Դրանից հետո նա ավելի քան 5 ամիս կոմայի մեջ էր, սկզբից առաջընթաց չկար, սակայն աստիճանաբար Սաթենիկը սկսեց աչքերը փակել, բացել եւ այլն:

Աղջիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է: Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվել աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ, առողջական խնդիրներ չի ունեցել։ Արտերկրից հրավիրված պրոֆեսորներն էլ չեն կարողացել որեւէ կերպ բացատրել, թե ինչու պետք է նման երեւույթ արձանագրվեր:

Տպել
Ամենաշատ