Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանի ընտանիքը Վրաստանի իշխանություններին մեղադրում է նրանում, որ նախօրեին չեն ընդունել  Ուսոյանի մարմինը տեղափոխող ինքնաթիռը։

Թբիլիսիում գտնվող հարազատները հայտնել են,որ հենց կառավարությունը եւ ՆԳ նախարար Իրակլի Գաիբաշվիլին անձամբ է հրահանգել չընդունել ինքնաթիռը։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ Թբիլիսիում են բնակվում Ուսոյանի կինն ու դուստրը։ Ընտանիքը մտադիր էր նրան հուղարկավորել Կուկիայի գերեզմանատանը՝ ծնողների կողքին, գրում է «Ինտերֆաքսը»։

Life News-ը տեղեկացրել էր, որ Թբիլիսիի օդանավակայանը  հրաժարվել է ընդունել Դեդ Հասանի մարմինը եւ 29 ուղեկցողներին տեղափոխող ինքնաթիռը, եւ այն մնացել է Դոնեցկում։

Միաժամանակ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հրաժարվել են մեկնաբանել այդ լուրը, քանի որ այն վերաբերում եւ հատուկ չվերթին եւ գաղտնի է։

Ավելի վաղ օդանավակայանի տեղեկատվական ծառայությունը հաղորդել էր, որ  Ուսոյանի մարմինը տեղափոխող ինքնաթիռն այնտեղ չի ժամանել եւ նման ինքնաթիռի ժամանման մասին ընդհանրապես տեղեկություն չկա։