News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայկական աստղաֆիզիկան, որը ժամանակին միջազգային բարձունքներ էր նվաճում, վերջին շրջանում զիջել է իր դիրքերը: Պատճառները թվարկելու կարիք չկա. խնդիրները նույնն են, ինչ գիտության մյուս ոլորտներում` գումարած առանձնահատկությունները:Երիտասարդ աստղաֆիզիկոսների մի խումբ,  մտահոգված իրավիճակով, որոշել էր քայլեր ձեռնարկել այն շտկելու համար: Սկսել էին ֆիզֆակում առարկաների դասավանդման արդիականացումից, սակայն բախվել էին ավագ սերնդի դիմադրությանը:

Երիտասարդները դիմել էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` առաջարկելով իրավիճակին լուծում տալ:Նամակում  երիտասարդ աստղաֆիզիկոսներն առաջարկում էին առանձնացնել աստղաֆիզիկայի ամբիոնը, երիտասարդներին հնարավորություն տալ ներկայացնել իրենց կրթական ծրագրերը, ինչպես նաեւ ներգրավել արտասահմանցի մասնագետների:Համաձայն ընդունված ընթացակարգի` նամակը քննարկման էր  ուղարկվել համալսարան: Այնտեղից ի պատասխան եկել էր բարոյա-խրատական նամակ, որում երիտասարդներին մեղադրել էին մեծերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, ինչին էլ հաջորդել էր երիտասարդների նոր նամակը` իրենց դիրքորոշումների առավել հստակ ներկայացմամբ:

Այսպիսով,  տարբեր սերնդի աստղաֆիզիկոսների առճակատումը հայրերի եւ որդիների դասական դիմակայություն է, իսկ մեր դեպքում, թերեւս, պապերի եւ թոռների. կամ գուցե այստեղ  այն պայմանավորված է հայկական գիտության մեջ իրերի ընդհանուր վիճակով:Հնարավոր է, որ եթե ավագ սերունդն ըստ արժանվույն հարգված լիներ, այդ թվում նաեւ` արժանապատիվ կենսաթոշակ ստանար, գուցե իր դիրքերը հոժարակամ զիջեր: Ցավոք, առաջացած խնդիրն  առավել գլոբալ խնդրից է բխում` գիտության շարունակական  թերֆինանսավորումից:

Խնդրի վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իրենց տեսակետները հայտնեցին նամակի հեղինակներն ու նրանց ընկերները:Մասնավորապես, Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Լուսինե Սարգսյանի կարծիքով (նա նաեւ աշխատում է ԱՄՆ Քորնելի համալսարանում)  հայկական աստղաֆիզիկայում անկումը պայմանավորված է ոչ միայն ընդհանուր իրավիճակով. խնդիրն ունի ոչ միայն ֆինանսական, այլեւ բարոյական կողմ:Երիտասարդ մասնագետի գնահատմամբ, ներկայումս աստղաֆիզիկայի ամբիոնը, որը այժմ միավորված է ընդհանուր ֆիզիկայի հետ, ժամանակակից գիտությունը համապատասխան կրթություն  չի տալիս: Ամբիոնում նստած կորիֆեյները ոչ մի նոր բան չեն ձեռնարկում, իսկ թեմաները, որոնցով նրանք զբաղվում են, արդեն վաղուց ակտուալ չեն: Առաջարկությունները նույնն են, ինչ ներկայացված էին նախարար Աշոտյանին ուղղված նամակում` վերականգնել աստղաֆիզիկայի ամբիոնը, թույլ տալ երիտասարդներին դասավանդել, ինչպես նաեւ ներգրավել արտասահմանյան մասնագետների:Լուսինե Սարգսյանը համաձայն է, որ պետությունը որեւէ հարգանք չի ցուցաբերում գիտնականների նկատմամբ, ինչի արդյունքում գիտությունն ու գիտնականները չքավորության մեջ են հայտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ