Երեկ ամերիկյան Այդահո եւ Վայոմինգ նահանգներում երկու տարբեր գրիզլի-արջեր հարձակումներ են գործել: Արջը քնած է եղել ծառի տակ եւ երկու բանվորներն, ամենայն հավանակնությամբ, արթնացրել են կենդանուն: Վերջինս արթնանալով՝ հարձակվել է եւ վնասել մեկի ազդրնու մյուսի թեւը: Նրանց տեղափոխել են Madison Memorial Hospital, հաղորդում է ABC News-ը:

Երկրորդ դեպքում մայր արջը փորձել է պշտպանել իր ձագին: 4 զբոսաշրջիկները Յելլոուսթոուն Ազգային պարկում տեսել են իրենց մոտեցեղ արջուկին, սակայն հանկարծ հայտնվել է նաեւ նրա մայրը, որը հարձակվել է երկու զբոսաշրջիկների վրա: Կա կծոտել եւ մարդկանց մարմինների վրա խորը վերքեր է թողել: Պարկի աշխատակիցները քշել են կենդանուն:

Բժիշկների խոսքով՝ տուժածների կյանքին արդեն վնաս չի սպառնում: