Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում առավոտյան ջրանցքն ընկած աղջկան  քիչ առաջ հայտնաբերել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին դեպքի վայրում աշխատող փրկարարները: Կնոջ դիակը գտել են Արա գյուղի մոտ` խողովակում:

Իսկ ոստիկանության Չարենցավանի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ հայտնաբերված կինը Չարենացավանի բնակչուհի  23-ամյա Գայանե. Հ-ն է, նա ամուսնացած է, ունի երկու անչափահաս դուստր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 21-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, թե անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երկար ժամանակ նրան որոնում էին, սակայն չէին գտնում, քանի որ ջուրը վարար էր, տեսանելիությունը` վատ: