Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը տնային կալանքի տակ կառնվի, հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից։
 «Արտակարգ դրության պայմաններում ռազմական հրամանատարության ղեկավարի տեղակալը հրահանգել է Հոսնի Մուբարաքին ենթարկել տնային կալանքի, գրում է «ԱիՖ»-ը՝ վկայակոչելով  Reuters-ը։

BFM –ն, The New York Times-ը վկայակոչելով, հայտնում է, որ տնային կալանքի որոշումը դատարանն է կայացրել։ NYT-ը նաեւ նշում է, որ այնքան էլպարզ չէ, թե ինչու դատարանը ազատելու փոխարեն տնային կալանքի որոշում կայացրեց։ Խմբագրությունը կարծում է, որ պատճառը կարող է երկրի քաղաքական ճգնաժամը լինել։

Ենթադրվում է, որ Մուբարաքը տնային կալանքի տակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չեն սկսել 2011թ. հունվարին ցուցարարների սպանության գործով դատալսումները։

Նախկինում հաղորդվել էր, որ Եգիպտոսի դատարանը որոշել է ազատել Մուբարաքին։

Եգիպտոսի դատարանը վճռել է ազատել Հոսնի Մուբարաքին

Այս պահին Կահիրեում վերանայվում է 2011թ. հունվարին ցուցարարների սպանությանը նախկին նախագահի հնարավոր մասնակցության գործը։ 2012թ. Մուբարաքին արդեն մեղավոր էին ճանաչել այդ գործում եւ ցմահ ազատազրկման դատապարտել։ Այդ գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 25-ին։