Թբիլիսիում օգոստոսի լույս 22-ի գիշերը թականել են «Վրաստանի բանկի»` երկրի խոշորագույն առեւտրային բանկի մասնաճյուղը:

Անհայտ անձը ներխուժել է բանկ եւ զենքի սպառնալիքով գումար պահանջել: Գումարը ստանալով` գողը հանգիստ լքել է բանկը, ոչ ոք չի տուժել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Բանկում չեն հստակեցրել` ինչ չափի գումար է առեւանգվել, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

«Կարեւորը` ոչ ոք չի տուժել: Ինչ վերաբերում է վնասի չափին, այն ճշտվում է», - հայտնել է «Վրաստանի բանկի» մամուլի ծառայության պետ Սոֆյա Բալավաձեն: