News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 23-ին հրավիրված արտակարգ նիստի ժամանակ Ժողովրդավարական ուժերի ընդդիմադիր ազգային խորհուրդը կառույցի կողմից ընտրել է նախագահի երկրորդ միակ  թեկնածուին՝ ադրբեջանի նախագահի հոկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում մասնակցելու համար, այն դեպքում, եթե հիմնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին չգրանցեն:

Երկրորդ միակ թեկնածուն է պրոֆեսոր Ջամիլ Հասանլին: Նրա թեկնածությունն առաջադրել է Ռուստամ Իբրահիմբելովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հասանլին ծնվել է 1952թ.-ին, ավարտել է Բաքվի համալսարանի պատմության ֆակուլտետը: Ադրբեջանում Ազգային ֆրոնտի կառավարության օրոք եղել է երկրի նախագահի խորհրդականը, երկու անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:

Այս պահին Իբրահիմբեկովը երկու երկրների քաղաքացի է՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի, եւ դա թույլ չի տալիս նրան մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին: Իբրահիմբեկովն արդեն դիմել է ռուսական համապատասխան մարմիններին՝ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու համար, սակայն եթե նրա խնդրանքը Ադրբեջանի նախագահի թեկնածուին հաստատելու ժամկետում չբավարարեն, նա չի կարող մասնակցել ընտրություններին: Այն դեպքում, եթե Իբրահիմբեկովը գրանցվի, երկրորդ թեկնածուն կհանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ