Աբխազիայում եւ Հարավային Օսիայում այսօր` օգոստոսի  26-ին նշում են Անկախության հռչակման հինգերորդ տարեդարձը: Ռուսաստանն այդ քայլին դիմել էր 2008-ի օգոստոսին` Վրաստանի հետ զինված հակամարտությունից արդյունքում:

Աբխազիայում այսօր ոչ աշխատանքային օր է:  Հարավային Օսիայում նախատեսվում է ծաղիկներ դնել հուշարձաններին եւ նշանավոր վայրերում: Ցխինվալում կկայանա բնակչության հանդիսավոր հավաք, որը կավարտվի տոնական հրավառությամբ:

Նախօրեին կարճատեւ այցով Աբխազիա էր մեկնել Վլադիմիր Պուտինը: Աբխազ գործընկեր Ալեքսանդր Անկվաբի հետ նա հանդիպել էր Պիցունդայում: Կրեմլի մամուլի ծառայության տվյալով` առաջնորդները քննարկել են երկու պետությունների երկկողմ հարաբերությունների հարցեր: