News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԿԸՀ-ն հրաժարվել է հաստատել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ռեժիսորի թեկնածությունն առաջադրել է «Ազգային խորհուրդ» Ընտրողների նախաձեռնողական խմբի կողմից:

ԱՊԱ-ի տեղեկություններով՝ որոշումը կայացվել օգոստոսի ԿԸՀ-ի՝ օգոստոսի 27-ին կայացած նիստի ժամանակ:

ԿԸՀ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանն արված հարցումի արդյունքում հաստատվել է, որ 1991թ. նոյեմբերի 28-ից Ռուստամ Իբրահիմբեկովը Ռուսաստանի քաղաքացի է: Հարցման արդյունքում պարզվել է նաեւ, որ իր կյանքի 74 տարիների ընթացքում Իբրահիմբեկովը Ադրբեջանում ապրել է 1163 օր: Դրա արդյունքում ԿԸՀ-ն որոշում է կայացրել չհաստատել Իբրահիմբեկովի թեկնածությունը:

Նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003-ից իվեր: Ադրբեջանի փոփոխած սահմանադրության համաձայն՝ միեւնույն մարդը նախագահի պաշտոնում կարող է ընտրվել անսահմանափակ անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ