Բաթումում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին վիրավորելու համար ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Մելոր Վաչնաձեն: Վաչնաձեի եւ նախագահի թիկնապահներից մեկի միջեւ վեճը տեղի է ունեցել Պիացայում: 

«Միդիանյուզին» իրավապաշտպան Լեւան Չիտաձեն պատմել է, որ Մելոր Վաչնաձեն Պիացայում է գտնվել հարսնացուի եւ ընկերների հետ: Նրանց մոտեցել են Սահակաշվիլիի թիկնապահները եւ պահանջել ազատել տարածքը:  Մելորը հրաժարվել է եւ նրանցից բացատրություն պահանջել, վեճ է ծագել:  «Սահակաշվիլին նույնպես Պիացայում է եղել, եւ արդյունքում Վաչնաձեն իր կատաղությունը նրա դեմ է ուղղել, արդյունքում ձերբակալվել է բանավոր վիրավորանքի համար»,– պատմել է Չիտաձեն: Ներկայումս Մելոր Վաչնաձեն գտնվում է Բաթումում՝ ժամանակավոր  մեկուսարանում:

Իրավապաշտպանը նաեւ պատմել է, որ ակտիվիստի հարսնացուն կատարվածը նկարահանել է իր iPad-ով, սակայն Սահակաշվիլիի թիկնազորը խլել է վերջինիս սմարթֆոնը: