Օդանավակայանում ուղեւորները ոստիկանի են ծեծել: Կոնֆլիկտը տեղի է ունեցել, երբ հարբած երկու եղբայրների մերժել են օդանավ թողնել:
Ռուսական Տյումեն քաղաքի օդանավակայանում երկու հարբած տղամարդկանց չեն թողել օդանավ բարձրանալ, որից հետո նրանք ոստիկանների հետ ծեծկռտուք են սարքել:
Նրանք պետք է Տյումենից Սալեխարդ ուղեւորվեին, սակայն երբ հարբած վիճակում մոտեցել են ռեգիստրացիոն բաժին, նրանց թույլ չեն տվել օդանավ բարձրանալ, իսկ ոստիկանները նրանց հերթապահ մաս են տեղափոխել՝ վարչական արձանագրություններ կազմելու:
Ինչպես պարզ է դարձել, ծեծկռտուքը նախաձեռնել է ավագ եղբայրը:
Բացի տուգանքից, նրանք կարող են դատապարտվել մինչեւ հինգ տարի ազատազրկման:
Նշենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում սա հարբած ուղեւորների հետ կապված արդեն երկրորդ դեպքն է:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր NEWS.am-ը, Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթի օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Նովոսիբիրսում՝ օդանավում վիճաբանության պատճառով: Բորտուղեկցորդը գլխուղեղի ցնցմամբ հիվանդանոցում է:
Բարձրաստիճան պաշտոնյան օդանավում կռիվ է սարքել զուգարանի պատճառով





























