Բրիտանական Լիվերպուլի բնակչուհին կարող էր մահանալ խեղդվելուց՝ շոկոլադ ուտելու արդյունքում, սակայն շունը փրկել է նրան:
61-ամյա Լեսլի Հեյլվուդի կյանքը փրկել է շունը, որը կոնֆետը դուրս է հանել խեղդվող կնոջ կոկորդից:
Հաղորդվում է, որ Նելլ անունով շնիկը, որն օվչարկայի ու ռետվիերի խառնուրդ է, կնոջ տանն է հայտնվել նախքան հատուկ կենտրոն տեղափոխվելը: Նոր տարվա գիշերը կնոջ մոտ բացի շնից ոչ ոք չի եղել, հաղորդում է «Utro.ru»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:





























