News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մալուխային հեռուստատեսության վերջին խոշոր օպերատորի կողմից «Դոժդ»-ի անջատումը հեռուստաալիքի փաստացի փակվել է նշանակում։ Այս մասին հայտարարել է սկանդալային հեռուստաալիքի սեփականատեր Ալեքսանդր Վինոկուրովը։
 «Ներկայումս հեռուստատեսային ազդանշանի հասանելիությունը 90 տոկոսով դադարեցված է, ինչը փաստացի փակվել է նշանակում»,- գրել է նա Twitter-ում՝ հավելելով, որ հեռուստաալիքի գործունեության դադարեցման դեպքում 300 մարդ կդառնա գործազուրկ։

Փետրվարի 3-ին «Տրիկոլոր ՏՎ»-ն հայտարարել էր փետրվարի 10-ից «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու մասին: Ավելի վաղ «Դոժդ»-ի հեռարձակումը դադարեցրել էին «Էր Տելեկոմը», «Ակադոն», «ՆՏՎ Պլյուսը», «Ռոստելեկոմը», «Բիլայն ՏՎ»-ն եւ «Կոնտինենտ ՏՎ»-ն:

Հիշեցնենք, որ աղմոկը բարձրացել է, երբ «Դոժդ» հեռուստաալիքը իր կայքում Լենինգրադը հանձնելու վերաբերյալ հարցում էր հրապարակել: Հարցումը մեծ իրարանցում էր առաջացրել:

Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի լրագրողների միությունը կարծում է, որ «հեռուստաալիքը սխալ է թույլ տվել` քաղաքացիների համար սուրբ տոնի նախօրեին նման հարցում անցկացնելով. հարցն անտակտ էր եւ վիրավորական»:

Կազմակերպությունը կարծում է, որ հարցումը հրապարակելը միայն պատրվակ է «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու համար:

Ռուսաստանում «Դոժդ»-ը «վտարյալ» հեռուստաալիք է հայտարարվել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ