News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում «Robinson» ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այդ մասին հաղորդում է ՌԴ Հարավային տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնում էին 3 զոհի մասին:

Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, հունիսի 28-ին ժամը 20-ի սահմաններում Կրասնոդարի երկրամասի Գուլկեւիչ քաղաքից Սոչի մեկնող ուղղաթիռը Ռուսկի բնակավայրից 500 մետր եւ Ապշերոնի շրջանի Տեմնոլեսկայա գյուղից 1.5 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել «Robinson» ուղղաթիռը: Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել են օդաչուն ու երեք ուղեւորները՝ Ա.Ի. Գոնչարենկոն՝ ծնված 1967թ.-ին, Ս. Վ. Ելուգյանը՝ ծնված 1969թ,-ին, Ա.Ս. Ելուգյանը՝ ծնված 1991թ.-ին, Ե.Վ. Ելուգյանը՝ ծնված 2000թ.-ին:

Ականատեսները պատմել են, որ հետադարձ ճանապարհին անջատվել է ուղղաթիռի պոչային հատված ու այն հենց օդում վթարի է ենթարկվել:

NEWS.am-ի տվյալներով՝ Սոչիի բնակիչ գործարար Սամվել Ելուգյանից եւ նրա 22-ամյա դուստր Ալինա Ելուգյանից բացի ուղղաթիռում է գտնվել նաեւ գործարարի որդին՝ Եվգենին:

Հավելենք, որ 2011թ.-ի նոյեմեբրին Սոչիի կենտրոնում գործարարի վրա հաձակում էին գործել: Այն ժամանակ անհայտ անձը նռնակ էր նետել մեքենայի տակ, որում գտնվում էր «Յուգ-Ստրոյ-1» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն Սամվել Ելուգյանը: Նռնակը պայթել էր մեքենայի մոտակայքում եւ տուժել էր միայն մեքենան: Փախուստի դիմած հանցագործին չէր հաջողվել բռնել:

«Սպանության փորձի» մեղադրանքով հարուցվել էր քրեական գործ: Այն ժամանակ հետաքննությունը համարել էր, որ փորձը կարող էին կատարել մրցակիցները: Նախօրեին «Յուգ-Ստրոյ-1»-ը 318 մլն ռուբլի արժողությաբ մրցույթ էր շահել ջրապատնեշի շինարարության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ